Գրիգոր Լուսավորիչը և Խոր վիրապը

Գրիգոր Ա Լուսավորիչը Հայաստանում քարոզում էր քրիստոնեություն:  Տրդատ 3-րդ Մեծը, իմանալով այդ մասին, քրիստոնյաների հալածանքի շրջանում, Գրիգոր Լուսավորչին նետել է Արտաշատի բանտը՝ Խոր վիրապ /խոր փոս/, որտեղ Լուսավորիչն անցկացրել է մոտ 14 տարի։ Ըստ ավանդույթի նրան գաղտնի կերակրել է մի կին, որի շնորհիվ էլ նա ողջ է մնացել: Տրդատ 3-րդն այդ ժամանակ օգնության կարիք ուներ, քանի որ  քրիստոնյաներին հալածելու համար, Աստված նրան պատժում է, և նրա դեմքը վերածվում է խոզի մռութի: Տրդատ Գ_ի քույրը նրան ասում է, որ իրեն կարող է փրկել միայն Գրիգորը, որը գտնվում էր վիրապում: Տրդատը չի հավատում, որովհետև այդ փոսում ոչ ոք չէր կարող ապրել երկար, առավել ևս 14 տարի: Սակայն, երբ քույրը պնդում է, նա մարդիկ է ուղարկում և Գրիգորին հանել է տալիս փոսից: Գրիգորին հաջողվում է փրկել արքային, վերադարձնել նախկին տեսքին:  Այդ դեպքից հետո, Տրդատը նրան բաց է թողնում, մկրտվում է որպես քրիստոնյա, և երկրով մեկ թույլատրում է քրիստոնեության տարածումը, և այն 301 թվականին հռչակում է որպես պետական կրոն: Գրիգոր Լուսավորիչը կարգվում է որպես առաջին հայ կաթողիկոս:

Հայաստանում սկսում են հեթանոսական աստվածներին նվիրված տաճարները քարուքանդ անել: Արքայի քրոջ խնդրանքով պահպանվում է միայն Գառնու հեթանոսական տաճարը, որը կանգուն է մինչ օրս: Հայաստանում սկսվում է եկեղեցաշինություն: Գրիգոր Լուսավորչի երազի համաձայն սկսում են Էջմիածնի Մայր տաճարի շինարարությունը:

Գրիգոր Լուսավորչի բանտարկված վայրում

Հատակագիծ

Մոտ 642 թվականին Ներսես Գ կաթողիկոսը սրբազան վիրապի վրա կանգնեցրել է մի մատուռ

՝ Խոր վիրապը: Ավերված շինության տեղում 1662 թվականին կառուցվել է թաղածածկ մատուռ, որը կանգուն է մինչև օրս:

Խոր Վիրապը կարևոր պատմական նշանակություն ունի Հայաստանի համար: Գտնվում է Արարատի մարզի Լուսառատ գյուղից մոտ 1 կմ հյուսիս-արևմուտք: Այսօր զբոսաշրջիկները հնարավորություն ունեն իջնել ստորգետնյա զնդան, որը գտնվում է Սուրբ Գրիգոր Լուսավորչի մատուռի ներսում: Վանքի տարածքից բացվում է Արարատ լեռան շքեղ տեսարան:

  • Վանական համալիրի արևմտյան մասում տեղակայված է գերեզմանատուն, որը կոչվում է «Օտյաց Խաչ»։ Ըստ ավանդազրույցի, այստեղ են հանդիպել Թադեոս և Բարդուղիմեոս առաքյալները: 1869 թ-ին վանքի առաջնորդ Վարդան Ալեքսանդրապոլսեցու կողմից այս սրբավայրում մատուռ է կառուցվել:
  • 13-րդ դարից սկսած Խոր Վիրապը բացի կարևոր սրբատեղի լինելուց, դարձել է կրթության և գիտության համահայկական կենտրոն. 1255 թ. Վարդան Արևելցին վանքում հիմնում է բարձրագույն դպրոց։ 16-րդ դարում Հայաստանի քաղաքական և տնտեսական ծանր դրության պատճառով վանքի շինությունները վնասվում են։ 1666-1669 թթ․ Դավիթ Վիրապեցին կառուցում է վանքի պարիսպները և ներսում գտնվող շինությունները։
    • 1669 թվականին սկսվել են վիրապից հողահանության աշխատանքները և դրա վրա 14-րդ դարում կառուցված մատուռի փոխարեն Սուրբ Գրիգոր եկեղեցու կառուցումը։ Վիրապն ունի մոտ 4.5 մ տրամագիծ և 6.5 մ խորություն։ Այն արտաքուստ գոտևորված է կրաքարե սալերով, ունի արձանագրություններ, բարձրաքանդակներ։ 1703 թ․ ավարտին է հասցվել կենտրոնական Սուրբ Աստվածածին եկեղեցու հիմնովին վերակառուցումը։ 19-րդ դարի վերջին այդ եկեղեցու արևմտյան ճակատին կից կառուցվել է սյունազարդ զանգակատունը

Ցեզր կամ Կեսար

Դասընթաց 5՝ բանջարեղենային աղցանների նախապաատրաստություն

Դասընթաց 6՝ աղցանների պատրաստում

Հունական աղցան, Ցեզր

Ցեզր կամ Կեսար

հազար — 1 հատ

հավի կրծքամիս — 200 գրամ

չորահաց — 100 գրամ

պինդ պանիր — 150 գրամ

կիտրոն — կես կիտրոն

մայոնեզ — 50 գրամ

սև պղպեղ — 3 պտղունց

աղ

ձեթ

Կիրակի օրը պատրաստել մթերքները, որ երկուշաբթի բերենք դպրոց: Չմոռանալ երեք հատ մեկ անգամյա օգտագործման ափսե և երեք պատառաքաղ:

Գրիգոր Լուսավորիչը և Խոր վիրապը

Գրիգոր Ա Լուսավորիչը Հայաստանում քարոզում էր քրիստոնեություն:  Տրդատ 3-րդ Մեծը, իմանալով այդ մասին, քրիստոնյաների հալածանքի շրջանում, Գրիգոր Լուսավորչին նետել է Արտաշատի բանտը՝ Խոր վիրապ /խոր փոս/, որտեղ Լուսավորիչն անցկացրել է մոտ 14 տարի։ Ըստ ավանդույթի նրան գաղտնի կերակրել է մի կին, որի շնորհիվ էլ նա ողջ է մնացել: Տրդատ 3-րդն այդ ժամանակ օգնության կարիք ուներ, քանի որ  քրիստոնյաներին հալածելու համար, Աստված նրան պատժում է, և նրա դեմքը վերածվում է խոզի մռութի: Տրդատ Գ_ի քույրը նրան ասում է, որ իրեն կարող է փրկել միայն Գրիգորը, որը գտնվում էր վիրապում: Տրդատը չի հավատում, որովհետև այդ փոսում ոչ ոք չէր կարող ապրել երկար, առավել ևս 14 տարի: Սակայն, երբ քույրը պնդում է, նա մարդիկ է ուղարկում և Գրիգորին հանել է տալիս փոսից: Գրիգորին հաջողվում է փրկել արքային, վերադարձնել նախկին տեսքին:  Այդ դեպքից հետո, Տրդատը նրան բաց է թողնում, մկրտվում է որպես քրիստոնյա, և երկրով մեկ թույլատրում է քրիստոնեության տարածումը, և այն 301 թվականին հռչակում է որպես պետական կրոն: Գրիգոր Լուսավորիչը կարգվում է որպես առաջին հայ կաթողիկոս:

Հայաստանում սկսում են հեթանոսական աստվածներին նվիրված տաճարները քարուքանդ անել: Արքայի քրոջ խնդրանքով պահպանվում է միայն Գառնու հեթանոսական տաճարը, որը կանգուն է մինչ օրս: Հայաստանում սկսվում է եկեղեցաշինություն: Գրիգոր Լուսավորչի երազի համաձայն սկսում են Էջմիածնի Մայր տաճարի շինարարությունը:

Արշակունյաց արքայատոհմ

Արշակունիների թագավորություն, 66-428 թվականներին գոյություն ունեցած հայկական թագավորություն, որի մայրաքաղաքներ են եղել Արտաշատը, Վաղարշապատը և Դվինը։ Այս թագավորությունում իշխող Արշակունիները ազգակցական կապեր են ունեցել Պարսկաստանում իշխող Արշակունիների հետ։ Թագավորությունը հիմնադրելու համար հայ-պարթևական ուժերը տարիներ շարունակ պատերազմել են հռոմեացիների դեմ․ այդ պատերազմը հայտնի է Տասնամյա պատերազմ անվամբ։ Ի վերջո Հռանդեայի ճակատամարտի արդյունքում Հռոմը ընդունել է իր պարտությունը և Տրդատին կանչում Հռոմ, որպեսզի վերջինս թագ ստանա Ներոն կայսեր կողմից։

Թագավորության հիմնադիրը Տրդատ Ա-ն է, որը 66 թվականին թագադրվել է հռոմեական Ներոն կայսրի կողմից և գահակալել մինչև 88 թվական։ Նրա գահակալման ժամանակաշրջանում կառուցվել է Գառնիի հեթանոսական տաճարը, պատերազմ տեղի ունեցել ալանների դեմ։

Հզոր արքա է եղել Տրդատ Գ_ն:

Հայոց թագավոր (Տրդատ Գ Մեծ, 287-330):

Վերջինս հռոմեական զորքի աջակցությամբ Հայաստանից դուրս է մղել պարսիկ նվաճողներին և հաստատվել հայրենի գահին: ­Տրդատ Գ-ն ավե­լի քան 10 տարի պատերազմել է Սասա­նյան Պարսկաստանի դեմ: Սասա­նյաններն ստիպված հրաժարվել են «Հա­յաստանի մեծ թագավոր» տիտղոսից և ճանաչել Տրդատ Գ-ի գահակալումը:

Արշակունիներ

Տրդատ Գ-ն վերականգնել է պարսկական տիրապետության ժամանակ խախտ­ված «Արտաշիսական սահմանները»: Գա­հակալման առաջին տարիներին հալածել է քրիս­տոնեության հետևորդներին: Սակայն, հետագայում քրիստոնեության մեջ տես­նելով Հայաստանը պարսկական ոտնձգու­թյուններից զերծ պահելու հզոր միջոց և քաղաքական ու հոգևոր միասնության ամուր հիմք, 301-ին, աշխարհում առաջինը, այն հռչակել է պետական կրոն: Հրավիրելով հայ ավագանու ժողով՝Գրիգոր Ա Լուսավորչին (302-325/326) կարգել է Հայոց եպիսկոպոսապետ՝ սահմանելով եկեղեցու և հովվապետի թագավոր:

Հեթանոսությանը սատարող Պարսից Շապուհ II Երկարակյացին (309-379) հա­ջողվել է Տրդատ Գ Մեծի դեմ հանել նրանից դժգոհ նախարար­ներին (հեթանոսամետ նախարարները միացել էին պարսկասեր ուժերին) և Հյուսիսային Կովկասի ցեղերին: Սակայն Հայոց արքան նախ հաշվեհարդար է տեսել ապստամբ նախարարների հետ, ապա ճակատամարտել հյուսիսային ցեղերի դեմ և պահպանել Հայաստանի միասնությունն ու քրիստոնեությունը: Հռոմ. կայսրությունից ստանալով օգնական ուժեր՝ Տրդատ Գ Մեծը սահմանային շրջաններում հաղթական մարտեր է մղել նաև պարսկական զորքերի դեմ: Նրան հաջողվել է վերականգնել Մեծ Հայքի թագավորու­թյան սահմանները՝ ստեղծել կենտ­րոնացված հզոր պետություն: Մովսես Խորենացին Տրդատ Գ Մեծին բնորոշել է որպես Հայոց վերջին հզոր թագավորի և քրիստոնեությունը տարա­ծողի:

Գործնական քերականություն

7. Հայոց լեզվի գրքի վերջում՝ էջ 109-110, կա ուղղագրական բառարան, այդ բառարանից դուրս գրիր 5-10 բառ։ Այդ բառերով կազմիր նախադասություններ, նշիր ենթական և ստորոգյալը:


Աղջիկը կանչում է իր ընկերուհուն:
Աղջիկը, կանչում է

Նոր տարուն երեխաները զարդարում են եղևնին:
Երեխաները, զարդարում են:

Թագավորը հանգիստ նստած է:

Թագավորը նստած է:

Դասամիջոցին մենք խաղում ենք բռնոցի:

Մենք, խաղում ենք

Ես սիրում եմ նկարել վրձինով:

Ես, սիրում եմ

Չորեքշաբթի օրը մենք դպրոց չենք գնալու:
Մենք, չենք գնալու

8Լրացրո՛ւ բաց թողնված տառերը: Նշի՛ր ենթական և ստորոգյալը:

Մթին ամպերից եկավ հորդ անձրև:

անձրևը, եկավ

Փոքրիկ հորթը արածում է դաշտում:

հորթը, արածում է

Վարդանը և պապիկը ընթրեցին այգում:

Վարդանը և պապիկը, ընթրեցին

Ջինջ երկնքում ծագեց ոսկեշող արևը:

արևը, ծագեց

Անձրևից հետո հայտնվեց բազմագույն ծիածանը:

Ծիածանը, հայտնվեց

Կատվի ձագը ծառը բարձրացավ:

Ձագը, բարձրացավ

Լիաննան խնդրեց Մարիամին օգնել իրեն:

Լիաննան, խնդրեց

Հովհաննեսը արթնացավ ժամը ինին:

Հովհաննեսը, արթնացավ

Ուղևորները իջան գնացքից:

Ուղևորները, իջան

9 Լրացնել բաց թողնված տառերը: Պարզ համառոտ նախադասությունները դարձնել պարզ ընդարձակ: Օրինակ՝ Արևը շողում է։ — Գարնան արևը ջերմ շողում է։

Հովհաննեսը կարդում է:
Չարաճճի Հովհաննեսը գեղեցիկ կարդում է:

Լևոնը ուսումնասիրում է:
Գարնանը Լևոնը ուսումնասիրում է խխունջներին:

Էմման խնդրեց:
Հնարամիտ Էմման տխուր դեմքով խնդրեց:

Վարդերը ծաղկեցին:
Անուշաբույր վարդերը դաշտում ծաղկեցին:

10. Լրացնել բաց թողնված տառերը: Պարզ ընդարձակ նախադասություները դարձնել պարզ համառոտ: Օրինակ՝ Տղան երկար նայեց գունավոր բզեզին։- Տղան նայեց։

Մարիամը և Եվան խաղում են տատիկի տան բակում:
Մարիամը և Եվան խաղում են:

Դանդաղաշարժ կրիան քայլում էր դեպի լճակը:
Կրիան, քայլում էր

Էմիլը և Արաիկը լողում էին Խաղաղ օվկիանոսում:

Էմիլը և Արաիկը, լողում էին

Գևորգը ջրում էր տատիկի ծաղկանոցի ծաղիկները:
Գևորգը, ջրում էր