Տեխնոլոգիա. խոհանոցային հաշվետվություն

Խողանոցային գործունեության ժամանակ ես սովորեցի պատրաստել՝ Գաթա, Ցեզր կամ Կեսար, Մրգային աղցան և Ճամփորդական բրդուճներ: Հիմա ես կարող եմ պատրաստել իմ ընկերների կամ ծնողների հետ համեղ բաներ, գիտեմ թե ինչն է օգտակար և ինչը օգտակար չէ: Ես շատ եմ սիրում ընկեր Անահիտին և Խոհանոց տեխնոլոգիան:

Բնագիտություն ամփոփում

1.Տեղադրել բնագիտության, հայրենագիտության բաժնի հղումը
Բնագիտություն

2.Առանձնացնել երրորդ ուսումնական շրջանի այն նախագծերը, որին մասնակցել ես, ինչ կուզենայիր ավելացնել։

Պր. Հ. Կարապետյանի անվան Երկրաբանական Թանգարան

Հայաստանում օգտագործված չափման միավորներ

Հարցեր և առաջադրանքներ ԳԵՏԵՐ
ԽՆԱՅԵՆՔ ԲՆԱԿԱՆ ՊԱՇԱՐՆԵՐԸ

Ապարներ և օգտակար հանածոներ առաջադրանք

Սովորողի անհատական հաշվետվություն

Մայրցամաքներ. ամփոփիչ թեստային աշխատանք

Ավստրալիա առաջադրանք
Հարավային Ամերիկա. առաջադրանք
Հյուսիսային Ամերիկա․ առաջադրանք

Առաջադրանք Աֆրիկայից

Եվրասիա առաջադրանք

Բնագիտություն

Տիեզերքի մասին

Փոխադարձ կապերը բնության մեջ

Մենք էլ ենք բնության մի մասնիկը

Ես կուզեի ավելացնել Աֆրիկական փղերի մասին:

3.Երրորդ ուսումնական շրջանում մեր քննարկված ուսումնական նյութերից, որն էր ավելի հետաքրքիր, որն էր ավելի դժվար, որը`հեշտ։ Ինչ թեմաներ կուզենայիր լիներ , որ չկա։ Տեղադրիր այն ուսումնական նյութերի հղումները, որոնց առաջադրանքները կատարել ես։

Ավելի հետաքրիքիրը սա էր՝ Եվրասիա առաջադրանք, ավելի դժվարը սա՝ Փոխադարձ կապերը բնության մեջ և ավելի հեշտը Մայրցամաքներ. ամփոփիչ թեստային աշխատանք:

4. Գործնական պարապմունքներից որին ես մասնակցել և ինչ ես սովորել։

Մենք ցանել ենք սերմեր, բույսեր ենք աճեցրել և նույնիսկ փոքրերի համար բորձեր ենք կատարել և այլն…

5.Ինչ հայրենագիտական մեկօրյա (քաղաքից դուրս, թանգարաններ) ճամփորդությունների ես մասնակցել։ Տեղադրիր հաշվետու հղումները։

Պր. Հ. Կարապետյանի անվան Երկրաբանական Թանգարան

6.Ինչ եռօրյա ճամբարների ես մասնակցել։ Որը կառանձնացնեիր, առաջարկներ, տեղադրիր հաշվետու պատումի հղումը։

Ես չեմ մասնակցել եռօրյա ճամբարներներին:

7. Ստացած գիտելիքներդ կկարողանա՞ս օգտագործել քո առօրյայում, կենցաղում, շրջապատում, այգում։ Բեր օրինակներ։

8. Քանի բնագիտական ֆլեշմոբի ես մասնակցել

Ես մասնակցել եմ բոլոր բնագիտական ֆլեշմոբներին:

9. Ներկայացրու հետաքրքիր բնագիտական փորձ, կարող ես նկարահանել, տեղադրել բլոգում, հղումն ուղարկել։

Պլաստիկ շշի վրա ոչ մեծ անցքեր բացեք։ Ձեռքով փակելով անցքերը,  ջուր լցրեք  և կափարիչով փակեք շշի բերանը։ Հեռացրեք ձեռքը շշի վրայից։ Ի՞նչ եք նկատում։ Այժմ զգուշությամբ բացեք շշի կափարիչը և փորձեք բացատրել դիտարկվող երևույթը։

9. 1-10 նիշով գնահատիր քո երրորդ ուսումնական շրջանը։

7/10

Թեստ

Շրջանի մեջ վերցրու 1-10-րդ առաջադրանքների ճիշտ պատասխանները:
1․Գտի´ր այն թիվը, որի գրությունը համապատասխանում է վեց հազար հինգ հարյուր չորս թվին:
1) 6054
2) 6504
3) 6405
4) 6045
2․Ընտրի´ր այն թիվը, որը 680-ից փոքր է 17-ով:
1) 11560
2) 697
3) 663
4) 40
3․Քանի՞ տասնյակ կա 826 թվի մեջ:

12341) 82) 23) 264) 82

4․Ընտրի´ր այն թվանշանը, որը աստղանիշի փոխարեն տեղադրման դեպքում ստացված թվերը դասավորված կլինեն նվազման կարգով. 5*8, 538, *35:
1) 4
2) 6
3) 7
4) 8
5․ Ընտրի´ր այն թվանշանը, որը տեղադրելով աստղանիշի փոխարեն` կստանաս անհավասարություն. 3կգ 51գ < 3կգ *1գ:

12341)3 2)4 3)5 4) 6

6. Ընտրի´ր այն պատասխանը, որն արտահայտում է 3օր 12 ժամը ժամերով:

12341)312 2)36 3)84 4)212

7. Քառակուսու պարագիծը 144 սմ է: Գտի´ր քառակուսու կողմի երկարությունը:

1) 36 սմ
2) 72 սմ
3) 288 սմ
4) 576 սմ

8. Ո՞ր դատողությունն է սխալ:

12341) Գումարելին մեծացնելիս գումարը մեծանում է:2) Նվազելին մեծացնելիս տարբերությունը մեծանում է:3) 320-ից փոքր թիվը փոքր է նաև 300-ից:4) 399 թիվը փոքր է 401-ից:

9. Կտրեցին 15 մետր երկարությամբ ժապավենի 1/5 մասը: Քանի՞ մետր ժապավեն մնաց:
1) 3մ

2) 5մ
3) 12մ
4) 75մ

10. Հաշվի´ր ամենամեծ քառանիշ թվի և ամենափոքր եռանիշ թվերի տարբերությունը: 9999-100=9899
Պատ.` 9899

11. Դի´ր թվաբանական գործողության նշանները ( +, -, ·, : ) այնպես, որ վերականգնվի հավասարությունը:

45 : 9 + 85= 90

12. Հաշվի´ր 15 · (200 − 357 : 7) − 12 480 : (5 · 6) արտահայտության արժեքը:
Պատ.` 1819

13.Կռահի´ր օրինաչափությունը և տրված թվերից հետո ավելացրո´ւ ևս մեկ թիվ: 218, 318, 518, 818, 1218: Պատ.` 1218

14. Ուղղանկյունաձև հողամասի երկարությունը 220մ է, որը 40սմ-ով մեծ է լայնությունից: Հաշվի´ր այդ հողամասի մակերեսը:

220 x 100 = 2200
2200 + 40 = 2240
2240 : 4 = 560
Պատ.`560

15. Երկու վայրերից, որոնց միջև եղած հեռավորությունը 456 կմ է, միաժամանակ իրար ընդառաջ շարժվեցին երկու ավտոմեքենա, նրանցից մեկի արագությունը 72 կմ/ժ էր: Ի՞նչ արագությամբ էր շարժվում երկրորդ ավտոմեքենան, եթե ավտոմեքենաները հանդիպեցին շարժվելուց 3 ժամ հետո:

72 x 3 = 216 կմ
456 — 216 = 240 կմ
240 : 3 = 80 կմ/ժ
Պատ.` 80 կմ/ժ

Փիղը

Տեքստային առաջադրանքներ

  1. Ինչպիսի՞ն են փղի չափերը։
    Փղերը կարող են կշռել մինչև 12 տոննա:
  2. Քանի՞ տեսակի փղեր գոյություն ունեն։ Գրի՛ր տեսակները։
    Գոյություն ունեն 2 տեսակի փղեր՝ աֆրիկական և հնդկական: 
  3. Ինչո՞վ է սնվում փիղը և որքա՞ն է ուտում։
    Փիղը սնվում է խոտով ու տերևներով: Նա ամեն օր ուտում է մեծ քանակությամբ կեր՝ 45–450 կգ կեր: 
  4. Տեքստից դուրս գրի՛ր փղերի մասին պատմող ամենազարմանալի տեղեկությունը։ Իր քաշին համապատասխան՝ նա ամեն օր ուտում է մեծ քանակությամբ կեր՝ 45–450 կգ կեր: Նրանք քնում են կանգնած՝ իրար հենվելով: 
  5. Փղերն ինչպե՞ս են  ողջունում իրար։
    Հանդիպելիս փղերը  ուրախ ողջունում են միմյանց՝ կնճիթերն իրար փաթաթելով:

Բառային առաջադրանքներ

  1. Գրի՛ր բարի, մեծ, նուրբ, թակարդ բառերի հոմանիշները։ բարի-մեղմասիրտ, մեծ-խոշոր, նուրբ-մեղմ, թակարդ-կարթ
  2. Գրի՛ր դժվար, ծանր, շոգ, հիվանդ բառերի հականիշները: դժվար-հեշտ, ծանր-թեթև, շոգ-ցուրտ, հիվանդ-առողջ
  3. Նշված բառերից առաջ գրի՛ր ինչպիսի հարցին պատասխանող բառեր:

Խոշոր—փիղ

Բարի— ընկեր

Փոքրիկ— ձագ

Երկար—կնճիթ

4․ Շարունակի՛ր ըստ օրինակի՝ օգնել․․․․ — օգնել ընկերոջը։

                             Դուրս գալ—դուրս գալ տնից

                             Ողջունել— ողջունել ուսուցչուհուն

                             Վերցնել— վերցնել գլխարկը

                            Ներս քաշել— ներս քաշել բակ

5․Բառեր ավելացրո՛ւ տրված նախադասությանը։

Այս հսկա կենդանին սնվում է տերևներով ու խոտով։

Թեստային աշխատանք

Կարդա´ տեքստը և կատարի´ր առաջադրանքները:


Ագռավ

Ագռավները շատ խելացի թռչուններ են, բայց մարդիկ նրանց այդքան էլ չեն սիրում: Եվ դա իր պատճառն ունի: Այս թռչունները գողանում են մարդկանց իրերը: Կարող են նաև հարձակվել տնային կենդանիների վրա և փչացնել այգիների բերքը:

Ագռավները շատ խելացի թռչուններ են: Նրանք կարող են սնունդ ձեռք բերելու համար հետաքրքիր միջոցներ գտնել։ Օրինակ՝ ընկույզ կոտրելու համար նրանք թռչում են բարձր և այնտեղից ընկույզը գցելով գետնին՝ կոտրում, ուտում են։  Իսկ մեծ քաղաքներում ագռավները ընկույզը  նետում են խաչմերուկներում, որտեղ դրանք մեքենաների անիվներ տակ կոտրվում են: Ագռավները սպասում են կարմիր լույսին, որ մեքենաները կանգնեն, և իրենք կարողանան ընկույզն ուտել։

Ագռավները սարերում մարդկանց վրա մեծ քարեր են գլորում, որպեսզի մարդիկ հեռանան իրենց բներից:

Ագռավները կարող են բառեր ասել։ Տարբեր կռկռոցներով կարող են նաև  տեղեկացնել իրենց  ընդհանուր հավաքների, սպառնացող վտանգների կամ սննդի մասին։

Ագռավները միասեր թռչուններ են: Եվ երբ նրանք ընտրում են իրենց զույգին, ամբողջ կյանքն անցկացնում են նրա հետ, և զույգի մահից հետո նոր զույգ չեն փնտրում:

Կան նաև սպիտակ ագռավներ։ Սակայն նրանք արագ ոչնչանում են։ Սպիտակ գույնը թույլ չի տալիս ազատ և արդյունավետ որս անել կամ թաքնվել գիշատիչներից:

Առաջադրանքներ

  1. Տեքստից դո´ւրս գրիր մեկ պատճառ, որի համար մարդիկ կարող են չսիրել ագռավներին:
    Մարդիկ նրանց այդքան էլ չեն սիրում, որովհետև թռչունները գողանում են մարդկանց իրերը: Կարող են նաև հարձակվել տնային կենդանիների վրա և փչացնել այգիների բերքը:

2 Տեքստից դո´ւրս գրիր ագռավի՝ ընկույզ կոտրելու մեկ օրինակ:
Ընկույզ կոտրելու համար նրանք թռչում են բարձր և այնտեղից ընկույզը գցելով գետնին՝ կոտրում, ուտում են։

3 Տեքստից դո՛ւրս գրիր՝ ի՞նչ են անում ագռավները, երբ սարերում մարդիկ մոտենում են նրանց բներին:
Ագռավները սարերում մարդկանց վրա մեծ քարեր են գլորում, որպեսզի մարդիկ հեռանան իրենց բներից:

4Ընդգծի´ր սխալ պատասխանը։

  • Ագռավներն իրենց զույգի մահից հետո նոր զույգ են ընտրում,
  • Ագռավներն իրենց ընկերոջ մահից հետո նոր զույգ չեն ընտրում։

  • 5․ Ընդգծի´ր ճիշտ պատասխանը։
  • Սպիտակ ագռավները ոչնչանում են, որովհետև մարդիկ նրանց որսում են:
  • Սպիտակ ագռավները ժամանակի ընթացքում սևանում են:
  • Սպիտակ ագռավները ոչնչանում են, որովհետև գույնի պատճառով չեն կարողանում թաքնվել թշնամիներից:
  • Սպիտակ ագռավներ չեն լինում:
    6Գրի´ր՝ ի՞նչ նոր բան իմացար ագռավների մասին: 
    Ես իմացա, որ աշխարհում գոյություն ունեն սպիտակ ագռավներ:
    7Գրի´ր հետևյալ բառերի հականիշները՝ շատ, մեծ, բարձր, արագ։
    Շատ-քիչ

Մեծ-փոքր
Բարձր-ցածր

Արագ-դանդաղ
8․Գրի´ր տեքստում հոգնակի թվով գործածված 2 բառ:
Ագռավներ, թշնամիներ

9Ըստ տեքստի՝ ագռավներն ինչպիսի՞ն են: Գրի՛ր 2 բառ։
Միասեր, խելացի

10Ընդգծի´ր ճիշտ պատասխանը։ «Թռչել», «ուտել» բառերը ցույց են տալիս.

  • առարկա,
  • թիվ,
  • հատկանիշ
  • գործողություն:

Պր. Հ. Կարապետյանի անվան Երկրաբանական Թանգարան

Այսօր մենք դասարանով գնացել էինք Պր. Հ. Կարապետյանի անվան Երկրաբանական Թանգարան: Այնտեղ մենք տեսել էինք սառցադաշտային փիղ (мамонт): Նաև մենք այնտեղ տեսանք կենդանիների մարմնի մասեր և շատ գեղեցիկ, թանկարժեք քարեր: Օրինակ այտեղ կային ալմաստներ, հրաբխի ժայթքումից առաջացող քարեր և նույնիսկ երկնաքարեր: Քարերը շա՜տ գեղեցիկ էին ինչպես նաև քարանձավների մեջի հանքաքարերը: Այնտեղի երկնաքարը շա՜տ մեծ էր: Այն կշռում էր մոտ 36,8 կգ:

Ուսումնական երրորդ շրջանի ամփոփում

  • Սիրելի սովորող ներկայացրու քո սիրելի թեման ռադիոնյութի, տեսանյութի տեսքով
  • Մասնակցել եմ ամենամսյա մաթեմատիկական ֆլեշմոբերին։ Այո-ոչ
  • Մասնակցության դեպքում նշել, թե մեծամասամբ ո՞ր մակարդակի ֆլեշմոբին եք մասնակցում։ Առաջին մակարդակ, երկրորդ մակարդակ
    Ես հիմնականում մասնակցել եմ բոլոր առաջին մակարդակներին (ֆլեշմոբներին):

ՀՀ գետերը

Հայաստանի ամենաերկար գետը Արաքս գետն է, որի երկարությունը 1072 կմ է, իսկ ամենակարճը Դալար գետն է, որի երկարությունը 13 կմ է:

Քասախ գետի մասին

Քասախ, գետ Հայաստանի Հանրապետությունում։ Երկարությունը 89 կմ է, ավազանի մակերեսը՝ 1480 կմ։

Քասախի ակունքները երկու փոքրիկ գետակներ (առվակներ) են, որոնցից մեկն սկսվում է Արագածից, իսկ մյուսը՝ Փամբակի լեռնալանջերից։ Նրանք երկուսն էլ մեծ մասամբ հոսում են հարթ մարգագետիններով և ապա, միանալով միմյանց, առաջացնում Քասախ գետը։

Քասախը վերին հոսանքում դանդաղահոս է և սակավաջուր, իսկ միջին հոսանքում դառնում է բավական ջրառատ ու արագահոս։ Այստեղ, հատկապես Աշտարակի և Օշական գյուղի շրջանում, նա հոսում է խոր ձորի միջով։ Քասաղը վերին հոսանքում դանդաղահոս է և սակավաջուր, իսկ միջին հոսանքում դառնում է բավական ջրառատ ու արագահոս։ Վերին հոսանքի շրջանում գետի հունը մոտ 8 ամիս ցամաքում է։ Մշտական հոսք ունի սկսած Ապարանից, որտեղ նրա մեջ են թափվում հորդառատ աղբյուրներից գոյացած մի քանի ջրառատ գետակներ։ Հոսում է հարավ-արևելյան ուղղությամբ և Ապարանի ջրամբարից հարավ, Ափնագյուղ գյուղից արևելք թեքվում է դեպի հարավ և, աջից իր մեջ առնելով Գեղարոոտ վտակը, մտնում է Քասաղի կիրճը։