English 27.02.2023

1. Ընդգծված նախադասությունները դարձրեք հարցական և ժխտական։

The bread is on the table. Is the bread on the table? It is not the bread on the table.

They are hungry. Are they hungry? They are not hungry.

I am hungry. Am I hungry? I am not hungry.

They are very, very nice. Are they very, very nice? They are not very, very nice.

2. Ավարտեք նախադասությունները։

The bread is very tasty.

The children are not lazy.

They live near the lake.

Her friends are doctors.

Русский

1. Как вы считаете, почему автор пишет, что любовь сильнее смерти? Согласны ли вы с автором или могли бы с ним поспорить?

Я согласна с автором. Я бы тоже сделал все, чтобы спасти своего ребенка, потому что он важнее всего.

Շունն ու կատուն

Ժամանակով Կատուն ճոն[1] էր,
Շունն էլ գըլխին գըդակ[2] չուներ,
Միայն, գիտեմ ոչ` որդիանց որդի[3],
Ճանկել էր մի գառան մորթի:

Եկավ մի օր, ձմեռվան մըտին,
Կատվի կուշտը տարավ մորթին:

— Բար’ աջողում, ուստա Փիսո,
Գլուխըս մըրսեց, ի սեր Աստծո,
Ա՛ռ էս մորթին ու ինձ համար

Մի գդակ կարի գըլխիս հարմար:
Վարձիդ համար միամիտ մընա՛,
Համա-համա շատ չուշանա:

— Աչքիս վըրա, քեռի Քուչի,
Մի գըդակ ա, հո մի քուրք չի․

Քու թանկագին խաթեր համար
Ուրբաթ օրը համեցեք տար:
Փողի մասին ավելորդ ա,
Մեր մեջ խոսելն էլ ամոթ ա,
Ի՜նչ մեծ բան ա, տո՜, հե՛ր օրհնած,

Միա՜յն, միա՜յն մի գդակի վարձ:

Ուրբաթ օրը քեռի Քուչին`
Ուստից առաջ` բաց-բաց կուճին
Թափ-թափ տալով` ծանդըր ու մեծ,
Ուստա Կատվի շեմքում կանգնեց.

— Ուստեն ո՞ւր ա… փափախս ո՞ւր ա…
— Մի քիչ կացի, հրես կերևա:

II

Ուստեն եկավ քուրքը հագին,
Շանը տեսավ, բեղի տակին
Իրեն-իրեն քիչ փընթփընթաց,

Ու մուշտարու վըրա թընդաց.
— Ցուրտը տարա՞վ… վա՜հ, տընա՛շեն,
Չես թող անում մի շունչ քաշեն.
Հեշտ բան հո չի՞, հըլա նոր եմ
Ցըրցամ տըվել, թե որ կարեմ:

— Դե հե՛ր օրհնած, էտե՛նց ասա,
Էդ բարկանալդ էլ ընչի՞ս ա:
Փող եմ տըվել, վախտին կարի,
Թե չէ` ասա, էգուց արի:
Համ ասում ես, համ չես կարում,

Համ խոսում ես, վըրես գոռում,
Հա՛մ, հա՛մ, հա՛մ, հա՛մ,
Քանի, ախպեր, գընամ ու գամ…
Ասավ Քուչին ու նեղացած
Վերադարձավ գլուխը բաց:

III

Մին էլ եկավ, դարձյալ չըկար.
Էս անգամը դիպան իրար.
Էլ անպատիվ, անկարգ խոսքեր,
Էլ հին ու նո՜ր, էլ հերն ու մե՜ր,
Էլ գող Փիսո՜, էլ քաչալ Շո՜ւն…

Բանը հասավ դիվանբաշուն:
Շունը մինչև գընաց, եկավ,
Ուստա Կատուն կոտըրն ընկավ,
Գըլուխն առավ ու մի գիշեր
Հայդե՛, կորավ. էն կորչիլն էր․․․

IV

Էն օրվանից մինչև օրս էլ
Շունն էս բանը չի մոռացել,
Մըտքում հըլա դեռ պահում ա,
Որտեղ Կատվին պատահում ա,
Վեր ա թըռչում, վըրա վազում,

Իրեն մորթին ետ ա ուզում.
Իսկ սևերես Կատուն հանկարծ
Ետ ա դառնում ու բարկացած
Փըշտացնում ա. մըթամ նոր եմ
Ցըրցամ տըվել, թե որ կարեմ:

1.Անծանոթ բառեր

ճոն — կաշեգործ

մըտին — մուտքին

բարի աջողում — բարևել

փափախ — գլխարկ

ցըրցամել — Ջրով ցողել՝ թրջել (կակղացնելու համար)

դիվանբաշի — Գլխավոր դատավոր

սևերես — ամոթահար

մուշտարի — այցելու

2.Համացանցից գտնել Շունն ու կատվի մասին տեղեկություններ:

Հովհաննես Թումանյանը պատմում է, որ բալլադի սյուժեն լսել է Լոռու մարզի Դսեղ գյուղում, իր քեռի Իսայուց։ Ինչպես հաստատում է Անուշավան Աբովյանը, Թումանյանը բալլադը գրել է Ներսիսյան դպրոցը թողնելուց հետո, 1886 թվականի սեպտեմբեր-դեկտեմբեր ընկած ժամանակում։ Ինքնագիրը մեզ չի հասել։

Թումանյանի ընտանիքի արխիվում պահվում է սևագիր հատված նրա հետագա մշակումների փորձերից։ Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի Թումանյանի ֆոնդում պահվում է Բաքվում տպված բանաստեղծությունների հեղինակի սեփական օրինակը, որոնց մեջ Թումանյանն օժանդակ բայերի բարբառային ձևը փոխել է գրական ձևի։ Թումանյանի ընտանեկան արխիվում պահվում են նաև Բաքվում տպված բանաստեղծություններից մեկ այլ, ինչպես նաև` «Լուսաբեր» դասագրքի երկրորդ տարվա հեղինակի սեփական օրինակները` որոշ ուղղումներով։ Երեսուն տարի Թումանյանն աշխատել է այդ երկի վրա, կատարել բազում շտկումներ և փոփոխություններ։

Շունն ու կատուն

Ժամանակով Կատուն ճոն[1] էր,
Շունն էլ գըլխին գըդակ[2] չուներ,
Միայն, գիտեմ ոչ` որդիանց որդի[3],
Ճանկել էր մի գառան մորթի:

Եկավ մի օր, ձմեռվան մըտին,
Կատվի կուշտը տարավ մորթին:

— Բար’ աջողում, ուստա Փիսո,
Գլուխըս մըրսեց, ի սեր Աստծո,
Ա՛ռ էս մորթին ու ինձ համար

Մի գդակ կարի գըլխիս հարմար:
Վարձիդ համար միամիտ մընա՛,
Համա-համա շատ չուշանա:

— Աչքիս վըրա, քեռի Քուչի,
Մի գըդակ ա, հո մի քուրք չի․

Քու թանկագին խաթեր համար
Ուրբաթ օրը համեցեք տար:
Փողի մասին ավելորդ ա,
Մեր մեջ խոսելն էլ ամոթ ա,
Ի՜նչ մեծ բան ա, տո՜, հե՛ր օրհնած,

Միա՜յն, միա՜յն մի գդակի վարձ:

Ուրբաթ օրը քեռի Քուչին`
Ուստից առաջ` բաց-բաց կուճին
Թափ-թափ տալով` ծանդըր ու մեծ,
Ուստա Կատվի շեմքում կանգնեց.

— Ուստեն ո՞ւր ա… փափախս ո՞ւր ա…
— Մի քիչ կացի, հրես կերևա:

II

Ուստեն եկավ քուրքը հագին,
Շանը տեսավ, բեղի տակին
Իրեն-իրեն քիչ փընթփընթաց,

Ու մուշտարու վըրա թընդաց.
— Ցուրտը տարա՞վ… վա՜հ, տընա՛շեն,
Չես թող անում մի շունչ քաշեն.
Հեշտ բան հո չի՞, հըլա նոր եմ
Ցըրցամ տըվել, թե որ կարեմ:

— Դե հե՛ր օրհնած, էտե՛նց ասա,
Էդ բարկանալդ էլ ընչի՞ս ա:
Փող եմ տըվել, վախտին կարի,
Թե չէ` ասա, էգուց արի:
Համ ասում ես, համ չես կարում,

Համ խոսում ես, վըրես գոռում,
Հա՛մ, հա՛մ, հա՛մ, հա՛մ,
Քանի, ախպեր, գընամ ու գամ…
Ասավ Քուչին ու նեղացած
Վերադարձավ գլուխը բաց:

III

Մին էլ եկավ, դարձյալ չըկար.
Էս անգամը դիպան իրար.
Էլ անպատիվ, անկարգ խոսքեր,
Էլ հին ու նո՜ր, էլ հերն ու մե՜ր,
Էլ գող Փիսո՜, էլ քաչալ Շո՜ւն…

Բանը հասավ դիվանբաշուն:
Շունը մինչև գընաց, եկավ,
Ուստա Կատուն կոտըրն ընկավ,
Գըլուխն առավ ու մի գիշեր
Հայդե՛, կորավ. էն կորչիլն էր․․․

IV

Էն օրվանից մինչև օրս էլ
Շունն էս բանը չի մոռացել,
Մըտքում հըլա դեռ պահում ա,
Որտեղ Կատվին պատահում ա,
Վեր ա թըռչում, վըրա վազում,

Իրեն մորթին ետ ա ուզում.
Իսկ սևերես Կատուն հանկարծ
Ետ ա դառնում ու բարկացած
Փըշտացնում ա. մըթամ նոր եմ
Ցըրցամ տըվել, թե որ կարեմ:

Փոքրիկ Իշխանը

Այսօր մենք դասարանով այցելել ենք Հ.Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոն: Այնտեղ դիտել ենք Փոքրիկ Իշխանը ներկայացումը: Այդ ներկայացումը մի տղայի մասին էր, որը շատ էր սիրում նկարել: Մի օր նա նկարեց մի վիշապ, որը շատ չար էր: Բոլոր մեծերը ասում էին, որ դա գլխարկ է: Եվ մի օր էլ նրան հանդպեց Փոքրիկ Իշխանը: Նրանք ընկերացան: Փոքրիկ Իշխանը ուզեց, որ նրան մի այծիկ նկարի: Սկզբում նրա մոտ չէր ստացվում, բայց հետո նա նկարեց մի տուփ և ասաց, որ այդ տուփի մեջ այծիկ կա: Փոքրիկ Իշխանը ասաց, որ նա ապրում է մի փոքրիկ մոլորակի վրա, որտեղ աճում են մեծ բաոբաբներ և մեկ էլ նրա մոլորակի վրա աճում էր մի սիրուն շատ սիրուն վարդ, որին նա շատ էր սիրում:

Ինձ շատ էր դուր եկել այդ ներկայացումը:

Русский

Однажды Дуду и Мак пытались собрать бананы. Они взяли дерево и доску и соединили их вместе. Мак прыгнул на один конец доски, а Дуду встал на другой конец доски. Дуду сорвал бананы, и они их съели.