Հանս Քրիստիան Անդերսեն «Լուցկիներով աղջիկը»

Իսկ այսօր ես ձեզ կպատմեմ Հանս Քրիստիան Անդերսենի Լուցկիներով աղջիկը: Ի դեպ ձեզ էլ խորհուրդ կտամ կարդալ շատ հետաքրիքիր է: Այս հեքիաթը մի աղջկա մասին է, ով փորձում էր Նոր Տարվա նախօրեին լուցկիներ վաճառել: Աղջիկը գլխաբաց էր և ոտաբոբիկ, որովհետև նա այդ օրը կորցրել էր իր կոշիկները, որոնք նախկինում իր մայրն էր կրում: Նրա ոտքերը կարմրել ու կապտել էին ցրտից: Ամբողջ օրվա ընթացքում աղջիկը դեռ ոչ մի լուցկի չէր վաճառել: Բոլոր պատուհաններից համեղ ուտելիքի բույրն էր տարածվել, իսկ նա սովահար թափառում էր: Վերջապես նա մի անկյուն է գտնում և կուչ է գալիս: Չէ, որ տուն վերադառնալ չէր կարող, քանի, որ ոչ-մի լուցկի չէր վաճառել և վախենում էր, որ հայրն իրեն կծեծի: Բացի այդ, նրանց տանն էլ էր ցուրտ, որովհետև նրանք ձեղնահարկում էին ապրում: Եվ մտածելով, որ լուցկու կրակը կարող է իրեն տաքացնել, աղջիկը վախվխելով մի լուցկի է հանում ու վառում: Լուցկին մի պահ մոմի նման ուժեղ բռնկվում է և այդ պահին աղջկան թվում է, որ նա նստած է վառարանի դիմաց: Բայց, դա ընդամենը մի պահ էր, և երբ լուցկին հանգում է վառարանը նունպես անհետանում է: Աղջիկը մի լուցկի էլ է վառում, այս անգամ նրան թվում է, որ նա նստած է ուտելիքներով լի սեղանի շուրջ:

Սեղանի վրա խնձորով ու սալորով լցոնված տապակած սագով ափսեն
էր, որը հիասքանչ բույր էր տարածում: Սագը հանկարծ ցատկում է սեղանից ու դանակն ու պատառաքաղը մեջքին խրված, կաղալով քայլում է ուղիղ աղջկա մոտ, բայց լուցկին հանգում է ու աղջիկը նորից տեսնում է առջևի խոնավ պատը: Նա ևս մի լուցկի է վառում: Այս անգամ նա տեսնում է շքեղ տոնածառ, ձեռքը
մեկնում է դեպի տոնածառը, բայց լուցկին հանգում է: Եվ նախորդ պատկերների նման տոնածառն էլ է կորչում: Հանկարծ փոքրիկը տեսնում է, որ երկնքից աստղ է ընկնում ու նա մտածում է, որ ինչ-որ մեկը մահացավ: Աղջկա ծեր տատիկը ում նա աշխարհում ամենաշատն էր սիրում և ով վերջերս էր մահացել, աղջկան ասել էր, որ երբ աստղ է ընկնում, ինչ-որ մեկի հոգին գնում է Աստծո մոտ: Աղջիկը մի լուցկի էլ է վառում և ցոլքի մեջ տեսնում է իր տատիկին: Նա տատիկին խնդրում է, որ տատիկն իրեն իր մոտ տանի, քանի որ վախենում էր, թե տատիկը ևս կանհետանա, երբ լուցկին հանգի: Նա սկսում է արագ-արագ բոլոր լուցկիները վառել, որ տատիկի պատկերը չանհետանա: Շուրջը ցերեկվանից էլ լուսավոր է դառնում: Տատիկն աղջկան իր գիրկն է առնում և նրանք միասին բարձրանում են վերև, այնտեղ, որտեղ ոչ սով կա, ոչ ցուրտ, ոչ վախ, այնտեղ որտեղ Աստված է:

Առավոտյան աղջկան գտնում են սառած` վառված լուցկիների տուփով: Մարդիկ ասում էին, որ աղջիկը ցրտից էր մահացել, բայց ոչ-ոք չգիտեր , թե ինչպիսի հրաշքներ է նա տեսել, ինչ գեղեցկության մեջ են նա ու տատիկը միասին դիմավորել Նոր Տարին…

Թողնել մեկնաբանություն